Ժամանակներ առաջ համարվում էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն էր անշրջելի, բայց Հայաստանը բռնակցվեց Եվրասիական տնտեսական միությանը։ Մաքսային միությունն ուղարկվեց գրողի ծոցը, որը պատմական իրողություն է։ Հերթը հասկանալի՞ է, թե որին է գալու, քանզի պատճառը նույնպես առնչվում է պատմությանը, բայց արդեն ոչ թե իրողությունների, այլ պատմական դասերի առումով։ Գրողի ծոցն է գնացել ԽՍՀՄ-ը, Եվրազիական տնտեսական ընկերակցությունը և գրեթե գրողի ծոցում են ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ը։

Ըստ այդմ, սին պատրանքներն ու կեղծ օրակարգերը ծնում են միայն Հայաստանում ետմամետ կամ ԵՏՄ ջատագով, ինչպես նաև այլ երկրների շահերին ծառայող բոլոր քաղաքական գործիչները, որը կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների։

Այս իրողության հաստատմամբ, ինքնաբերաբար, տրվում է նաև ՀՀ քաղաքացու կողմից դրած հարցի պատասխանը, այն է` Հայաստանն այսօր ներկայացված է ԵՏՄ-ում ոչ արժանապատիվ իշխանությամբ, և/կամ դա փոխելու էլ ավելի անարժանապատիվ իշխանությամբ, որոնք ո՛չ երկրի ներսում, ո՛չ արտաքին աշխարհում չեն վայելում հարգանք ու վստահություն, որի շնորհիվ, ի վիճակի լինեն այդ միությունից դուրս գալ հանուն մեր ազգային շահերի։

Այստեղից ինքնըստինքյան ծագում է, հետևյալ միտքը, որ Հայաստնում ետմամետ կամ ջատագով, ինչպես նաև այլ երկրների շահերին ծառայող բոլոր քաղաքական գործիչներին պետք է անհապաղ, նույնիսկ, կասեի՝ օր առաջ ուղարկել անցյալի գիրկը, որպես անշրջելի իրողություն։

Հ.Գ. Հայրենական մեծամեծերը մեզ դեռ շատ են օգնելու իրենց ոսկեղենիկ տեքստերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել