«Ազատ ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հաղորդաշարի 41-րդ թողարկումը նվիրված է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներին: Մակեդոնացու արշավանքները Աքեմենյան Պարսկաստանի վրա մեծ ազդեցություն են ունեցել նաև Հայաստանում, քանի որ Հայ Երվանդունիները սերտ կապերի մեջ էին Աքեմենյան կայսրության հետ: Թերևս Մակեդոնացին փորձում էր գրավել ողջ աշխարհը, բայց ոչ բոլոր երկրներ կարողացավ մտնել: Հայաստանն այն քիչ երկրներից էր, որ թույլ չտվեց Մակեդոնացու մուտքը մեր երկիր: Ցավոք սրտի, մեր պատմության դասագրքերում այս գլոբալիստ աշխարհակալի նվաճումների մասին քիչ է գրվում` նույնիսկ չի նշվում, որ Մակեդոնացին Հայաստանը չի նվաճել մեր հզոր բանակի տոկունության և քաջության շնորհիվ: 
Թեման կներկայացնի պատմաբան Գուրգեն Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել