Երբ Ձեզ բախտ կվիճակվի գտնել այն մարդուն, ում հետ կցանկանաք կապել Ձեր կյանքը, դուք անպայման կամուսնանաք և ամուսնական երանության մեջ կապրեք երկար ու երջանիկ: Հարսանեկան արարողությունից հետո զույգերի մեծամասնությունն առաջին հերթին մեկնում է ռեմանտիկ մեղրամսի: Կարևոր չէ, թե նրանք ինչ կընտրեն` վայելել արևի ջերմությունը դրախտային կղզում, թափառել եվրոպական քաղաքներում` դիտելով տեսարժան վայրերը և ընթրելով թանկարժեք ռեստորաններում: Ամեն դեպքում մեղրամիսը այն ժամանակահատվածն է, երբ նորապսակները հանգստանում են  և վայելում ընտանեկան կյանքի սկիզբը: Դժբախտաբար, երբեմն ռեմանտիկ շրջագայության ժամանակ ինչ-որ բան կարող է ընթանալ ոչ այնպես, ինչպես ծրագրվել էր: Լուրերով և նորություններով ժամանակ առ ժամանակ հաղորդում են մեղրամսի ժամանակ մարդկանց հետ տեղի ունեցած դժբախտ պատահարների մասին: Այս ցուցակի 9 զույգը իսկական մղձավանջ է ապրել այդ օրերին, չնայաց որ դրանք պետք է դառնային իրենց կյնաքի երջանիկ և անմոռաց օրերը: Զույգերը բախվել են մարդու համար ամենասարսափելի երևույթի` մահվան հետ:

Թինա Թոմաս Ուոթսոն և Գեյբ Ուոթսոն
Գեյբ Ուոթսոնը և Թինա Թոմասը ծանոթացել են, երբ դեռ ուսանող էին Ալաբամայի համալսարանում: Նրանք սիորւմ էին իրար և 2003թ.-ին որոշեցին ամուսնանալ: Զույգը որոշեց մեղրամիսն անցկացնել Քվինսլենդում (Ավստրալիա): Այստեղ նրանք ծրագրել էին դայվինգով զբաղվել: Գեյբը պաշտում էր սուզվել ակվալանգով և դիտել ստորջրյա զարմանահրաշ աշխարհը: Թինան, մինչև նրա հետ ամուսնանալը, դայվինգի դասընթացներ էր անցել և նույնպես անհամբեր սպասում էր մեղրամսին: Հերթական սուզման ժամանակ աղջիկը գիտակցությունը կորցրեց և աստիճանաբար դեպի հատակը  գնաց:

Ինչպես նշում է Գեյբը, նախքան Թինան սկսեց խեղդվել, նրա աչքերի մեջ անհասկանալի վախ նկատվեց: Նա փորձեց օգնել կնոջը, սակայն չկարողացավ: Հենց որ Գեյբը  լողալով մոտեցավ Թինային, նա պատահաբար դուրս քաշեց Գեյբի շնչադիմակը: Գեյբը ոչինչ չէր տեսնում և ի վիճակի չէր փրկել Թինային: Երբ պարզ դարձավ, որ մահվանից առաջ Թինան ձևակերպել է կյանքի ապահովագրության  նոր կուրս, ըստ որի` իր մահվան դեպքում ամուսինը բավականին գումար կստանար, բոլորը սկսեցին կասկածել Գեյբին` կանխամտածված սպանության մեջ: Նրան դատեցին Ավստրալիայում: Գեյբը մեղավոր ճանաչվեց անզգուշաբար մահվան պատճառ դառնալու մեջ:  Կես տարի բանտ նստելուց հետո նա վերադարձավ Ալաբամա, որտեղ նորից դատավարություն սկսվեց: Այս անգամ գործը փակեցին` ապացույցների բացակայության պատճառով:

2. Բեն և Քեթրին Մուլլաններ

Բեն և Քեթրին Մուլլանները ամուսնացել են 2008թ. հուլիսի 12-ին: Մի քանի օր անց նորապսակները մեկնեցին ռոմանտիկ ճանապարհորդության Կարիբյան ծովում գտնվող Անտիգուա կղզի: Նրանք կանգ առան «Cocos Hotel» հյուրանոցում, որտեղ մնացին մոտ երկու շաբաթ: Մեծ Բրիտանիա վերադառնալու առավոտվան նախորդող գիշերը անհայտ անձինք սպանեցին նրանց իրենց իսկ համարում: Ենթադրվում է, որ դա կողոպուտի փորձ է եղել: Կրակել էին Քեթրինի գլխին, և նա տեղում մահացել էր: Բենը վիրավորվել էր վզից, սակայն հասցրել էր օգնություն կանչել: Շտապ օգնության մեքենայի մեջ երիտասարդը կոմայի մեջ էր ընկել: Մեկ շաբաթ անց հիվանդանոցում, որտեղ աշխատել էր նրա հանգուցյալ կինը, Բենին անջատեցին կենսաապահովման սարքավորումից, երբ բժիշկները ծնողներին հայտնել էին, որ առողջանալու հույս չկա: Բեն և Քեթրին Մուլլանների մահվան մեղավորները գտնվեցին: Նրանք Դանիել Մարտինը և Էվի Հաուելն էին: 2011թ. կայացավ նրանց դատավարությունը: 2014թ. բանտից փախուստի ժամանակ Հաուելլը սպանվել է:

3. Էշլի և Դիպիկա Ռեդդ

Էշլի և Դիպիկա Ռեդդերը արդեն երեք տարի հանդիպում էին, երբ որոշեցին ամուսնանալ:  Ողբերգությունը տեղի ունեցավ մեղրամսի հենց առաջին օրը: Երբ նորապսակներն ուղևորվեցին Սան Լամիրեում (քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետությունում) գտնվող իրենց հյուրանոց, նրանք սարսափելի ավտովթարի ենթարկվեցին: Տեղի ունեցավ դիմային բախում, որի արդյունքում Էշլի և Դիպիկա Ռեդդերը տեղում մահացան: Մյուս մեքենայում գտնվում էին 15-ամյա պատանի և նրա ծնողները: Նրանք նույնպես մահացան: Երիտասարդ զույգի մահը ցնցեց նրանց հարազատներին և ընկերներին, քանի որ ավտովթարը տեղի էր ունեցել նրանց ամուսնությունից ընդամենը ժամեր անց:

4. Մայքլ և Նիկոլ Աբել 


Մայքլ և Նիկոլ Աբելները` երկուսն էլ ինժեներ, հարսանիքից վեց օր անց մեկնեցին ռոմանտիկ ճանապարհորդության Հավայան կղզիներ: Մեղրամսի առաջին օրը զույգը որոշեց վարձով ուղղաթիռ վերցնել , որպեսզի թռչունի թռիչքի բարձրությունից վայելի կղզու գեղեցկությունը: Դժբախտաբար, զույգին այդպես էլ չհաջողվեց վերադառնալ երկրի վրա: Մոլոկայի կղզու վրայով թռչելիս ուղղաթիռը պայթեց օդում: Վթարը վերագրեցին վատ եղանակին, սակայն հետաքննությունը մինչև օրս շարունակվում է:


5. Ջոնաթան և Էմմա Գրեյ

Ջոնաթան և Էմմա Գրեյները ամուսնացել են 2011թ. հուլիսի 30-ին: Հարսանիքից մի քանի օր անց զույգը մեկնեց Մալդիվներ` ռոմանտիկ ճանապարհորդության: Նրանք ծրագրել էին վայելել հանգիստը ծովափնյա առանձնատանը: Մի օր` լուսադեմին, զույգը տուն էր վերադառնում կվադրոցիկլով: Տրանսպորտային միջոցի ղեկին նստած տղամարդը չկարողացավ պահել ուղղությունը և բախվեց ծառին: Ստացված վնասվածքներից Ջոնաթան և Էմմա Գրեյները տեղում մահացան: Վարորդը ծանր վնասվածքներ ստացավ: Ինչպես հետագայում պարզվեց, նա հյուրանոցի աշխատակից չէր: Թե ինչու էին հենց նրան վստահել նորապսակներին տուն հասցնել` պարզ չի: Այս գործով հետաքննություն սկսվեց 2012 թ.-ին: Ջոնաթան և Էմմա Գրեյների մահվան մեջ մեղադրեցին մեքենայի 23-ամյա վարորդ Ֆիլիպ Պետրեին: Նրան դատապարտեցին 25 տարվա ազատազրկման:


6. Միքաելա Հարթ և Ջոն Մաքերիվեյ

Ամուսնանալուց հետո Միքաելա Հարթը և Ջոն Մաքերիվեյը որոշեցին անկացնել իրենց մեղրամիսը Մավրիկի կղզում: 2011թ. հունվարի 10-ն Միքաելան և նրա ամուսինը «Grand Gaube» հյուրանոցի ռեստորանում  ընթրելուց հետո ցանկացան թեյ խմել:  Աղջիկը հիշեց, որ հյուրանոցի համարում «Kit Kat» կոնֆետ ունի, որոնք տնից էր վերցրել իր հետ, և որոշեց գնալ-բերել: Գործի քննիչները ենթադրում են, որ երբ Միքաելան սենյակ է մտել, նրա վրա հարձակվել են հյուրանոցի երեք աշխատակիցներ, որոնք, ամենայն հավանականությամբ, ցանկանում էին կողոպտել զույգին, սակայն աղջիկը, ներս մտնելով, խանգարել էր նրանց: Տղամարդիկ խեղդել էին Միքաելային և մարմինը թողել բաղնիքում: Աղջկա մարմինը հայտնաբերել էր Ջոնը` անմիջապես այդ պատահարից հետո: Հարթի մահվան մեջ մեղադրեցին «Grand Gaube» հյուրանոցի երկու աշխատակիցների, սակայն դատավարության ընթացքում նրանց արդարացրեցին:


7. Ջենիֆեր Հեյգլ և Ջորջ Սմիթ IV

Հարսանիքից 11 օր հետո Ջորջ Սմիթը և Ջենիֆեր Հեյգլը որոշեցին իրենց մեղրամիսն անցկացնել Միջերկրական ծովով երկշաբաթյա նավարկությամբ: Ամեն ինչ հիանալի էր, մինչ այն պահը, երբ Ջորջը հանկարծակի անհետացավ: Նրան անհետացումից հետո գտնված ապացույցները մատնանշում էին, որ նրա դեմ ֆիզիկական բռնություն է գործադրվել: Համարում, որտեղ մնում էին երիտասարդները, և նավի հետնամասում քննիչները արյան հետքեր հայտնաբերեցին, որոնք պատկանում էին Ջորջին: Ամենայն հավանականությամբ, հանցագործությունն իրականացնելուց հետո նրա մարմինը նավամատույցից ցած էին նետել: Հետևություն անելով, որ դա կարող է սպանություն լինել, ոստիկանությունը հետաքննություն սկսեց: Սմիթի գործով երեք կասկածյալ կար: Այնուամենայնիվ, նրանցից ոչ ոքի մեղադրանք չներկայացվեց: Հետաքննության ընթացքում Ջենիֆեր Հեյլը հայտարարեց, որ իր ամուսնու անհետացումը ամենայն հավանականությամբ հետևանք է ուժեղ հարբեցողության, որում նա գտնվում էր այդ գիշեր: Ջորջի անհետացումից հետո Ջենիֆերը «Royal Caribbean» ընկերությունից ստացավ 1.1 մլն դոլար փոխհատուցում:

8. Քրիստի և Դամիան Կադման-Ջոնս

Քրիստի և Դամիան Կադման-Ջոնսը մեղրամսի մեկնեցին հարսանիքից կես տարի անց միայն: Նրանք որոշեցին այն անց կացնել Կամբոջայում: Չորսշաբաթյա ճանապարհորդությունից հետո տեղի ունեցավ անհավատալին: Քրիստիի մոտ սրտի կաթված եղավ, և նա մահացավ: Տխուր լուրը ցնցեց աղջկա հարազատներին և ընկերներին` հաշվի առնելով այն փաստը, որ նախկինում նրա մոտ առողջական խնդիրներ երբևէ չէին դիտվել: Ինչպես ցույց տվեցին հետաքննությունների արդյունքները, Քրիստին մահացել էր հերոյինի գերդոզայի ընդունումից: Կասկածներն ընկան նրա ամուսնու վրա, որն իր հերթին պնդում էր, որ չի տեսել Քրիստիին որևէ թմրանյութ ընդունելիս: Ի հավելումն այս ամենի, սարսափելի դեպքից մի քանի ժամ անց Դամիանը զանգահարեց ապահովագրական ընկերություն և հետաքրքրվեց, թե երբ նրան կհատկացնեն դրամական փոխհատուցում` կնոջ մահվան համար: Նա նաև պահանջեց, որ 48 ժամվա ընթացքում Քրիստիի մարմինը բալզամով մշակեն, ինչը անհնար կդարձներ արյան քիմիա-տոքսիկոլոգիական անալիզ կատարելը: Ամեն ինչ վկայում էր այն մասին, որ Դամիանի կնոջ մահը ողբերգական պատահականություն չի եղել:


9. Աննի և Շրայեն Դեվանիներ

Աննի և Շրայեն Դեվանիները հարսանիքից հետո իրենց մեղրամիսը որոշեցին անց կացնել Հարավային Աֆրիկայում: 2012թ. նոյեմբերի 13-ին հարձակման ենթարկվեց այն տաքսին, որում գտնվում էր զույգը: 28-ամյա հարսնացուն վզին մահացու վնասվածք էր ստացել: Նրա մարմինը գտան լքված տաքսու մեջ: Կնոջը պատկանող իրերը մեքենայում չէին: Աննի Դեվանի մահվան մեղավորներին գտան: Նրա ամուսնուն` Շրայենին, մեղադրեցին կազմակերպած սպանության մեջ: Այդ գործով դատական գործընթացը մինչ օրս շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել