Հետաքրքիր հոգեբանություն ունեն մեր իշխանական թևի երիտասարդները: Միթե այդքան անտեսանելի են մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, միթե այդքան անտեսանելի են քո իսկ հայրենիքում ապրող ժողովրդի վրդովմունքը, որ այլևս իվիճակի չեն գոյատևելու, որ չկա աշխատանք, որ երիտասարդները ապրուստի միջոց գտնելու համար արտագաղթում են: Թե կասեք , որ այդ մարդիկ ոչինչ էլ չեն հասկանում, որ ամեն ինչ լավ է, այդ իրանք չեն տեսնում, որ աշխատանք կա, իրենք տեղը չգիտեն, որ երկրում չկա ոչ մի խնդիր:

Եվ երբ ոչ իշխանական թևից փորձում են որևէ խնդրի շուրջ խոսել, բարձրաձայնել, անմիջապես անցնում եք հարձակման: 
Իսկ միթե դուք չեք տենում այդ խնդիրները, չեք լսում ձեզ շրջապատող ժողովրդին, հանրությանը: 
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եք ատելությամբ լսցվել ձեր իսկ հայրենիքի մեկ այլ ՀԱՅ երիտասարդի հանդեպ, ով կխոսի որևէ խնդրի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել