ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, նրա տնտեսական հզորության ամրապնդման եւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար: ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց հանձնվում է ՈՍԿԵ ԱՐԾԻՎ շքանշան: ՈՍԿԵ ԱՐԾԻՎ շքանշանը հանձնվում է ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ բարձրագույն կոչման արժանացած անձանց: Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նախագահ Բակո Սահակյանի հրամանով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների և Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 25-րդ տարեդարձի կապակցությամբ, պարգեւատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչով. նրան հանձնվել է «Ոսկե արծիվ» շքանշան։ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Արցախի թեմի առաջնորդ։ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ծնվել է 1954թ. Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։ 1966թ. Մարտիրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971թ. ավարտել է Երևանի թիվ 132 ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1971-1972թթ. սովորել է Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի (Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարան) էլեկտրա-տեխնիկական բաժնում։ Այնուհետև տեղափոխվել է Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների Մանկավարժական Ինստիտուտ (այժմ՝ Բրյուսովի անվան Լեզվաբանական Համալսարան), որն ավարտել է 1976թ.։ Ինստիտուտն ավարտելուց հետո նա ռուսաց լեզու և գրականություն է դասավանդել Եղեգնուտ գյուղում, Հոկտեմբերյանի շրջան, այնուհետև զինծառայության է զորակոչվել սովետական բանակ։ 1978-1980 աշխատել է Արդյունաբերության Նախարարությունում։ 1980թ. ընդունվել է Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարան, 1984թ. գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ 1983թ. ձեռնադրվել է սարկավագ։ 1985թ. սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1987թ. ստացել է Աստվածաբանության դոկտորի աստիճան։ 1987թ. նշանակվել է Ս. Հռիփսիմե վանքի վանահայր։ 1987թ. ապրիլ ամսին ստացել է Վարդապետի, իսկ 1988թ.՝ Ծայրագույն Վարդապետի աստիճան: 1988թ. նոյեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս: 1989թ. մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ: 1999թ. մայիսի 29-ին ձեռամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պարգև Սրբազանին շնորհվել է արքության պատիվ: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը 3 աշխատությունների և բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ Պարգև սրբազանը նաև հանդիսանում է Հայաստանի «Շոտոկան Կարատեի Ֆեդերացիայի» պատվավոր նախագան։ Ունի սև գոտի, 1-ին դան որակավորում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել