1. Մինչ Ֆեյսբուքը փորձում է զարգացնել ալգորիթմ, որը թույլ կտա մարդուն ցուցադրել այն գրառումները, որոնցում նա հետաքրքրված է, իսկ սա իր հերթին բերում է նրան, որ լուրերի պատից կորում են մարդիկ ու էջեր, որոնց հետևում էիր, սակայն դրանց գոյության մասին մոռանում ես, եթե ֆեյսբուքը կարծում է, որ նրանց գրվածները ձեզ հետաքրքիր չեն, Թվիթերը հնարավորություն է տալիս ձևավորելու այն ցուցակները մարդկանց, ում գրառումները ձեզ հետաքրքրում են։ Տվյալ ցուցակը նայելիս միշտ տեսնում ես կոնկրետ գրառումները, որոնց համար հենց հետևում եք տվյալ օգտատիրոջը։

2. Թվիթերի կարճ հաղորդագրությունները ստիպում են հեղինակներին արտահայտվել լակոնիկ, ինչը իր հերթին թույլ է տալիս լուրերի ցուցակով անցնելիս րոպեների ընթացքում ստանալ ողջ լրատվությունը մինչ տվյալ ժամը։

3. Հնարավոր է հետևյալ որևէ թեմայի ընդ որում կա հնարավորություն տեսնելու օրինակ ՍԻՐԻԱ կամ ԱՐՑԱԽ թեմաների միայն լավ տարածված գրառումները, միայն լուսանկարներ կամ վիդեո պարունակող գրառումները՝ կախված նրանից՝ ինչ եք դուք փնտրում տվյալ թեմայում։ Օրինակ ‪#‎Iraq‬, բոլոր գրառումները լուսանկարներով թույլ կտա օրվա ընթացքում տեսնելու ինչ է կատարվում Իրաքում վիզուալ, իսկ միայն ԹՈՓ թվիտերը տեսնելու հնարավորությունն էլ մի կողմ կթողնի թափոնային բազմաթիվ գրառումներ։

4. Հնարավորություն ստեղծելու հետաքրքրությունների մի շարք ցուցակներ ու առանձին՝ Tweetdeck ծրագրով հետևելու դրանք բոլորը միաժամանակ։ Ինձ մոտ օրինակ ձևավորված լիստերն են Armenian users, Armenian issue abroad, Azerbaijan, Syria, Karabakh և այլն։ Կարիք չկա փոխելու էջը, սպասելու մինչ այս կամ այն էջը կթարմանա, ամեն ինչը դիմացդ պտտվում է իրական ռեժիմում։

Մեկ բացասական կողմ.
Չափից շատ պասիվ է հայկական թվիթերը, հաճախ գրառումները չեն արժանանում հետաքրքրության, բայց այս խնդիրը լուծվում է օգտատերերի քանակի մեծացմամբ։ Այնպես որ ձեզ տեսնեմ, ժողովուրդ, միացեք  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել