FB-ում տեսակետներ հնչեցին,թե ինչու է «Սուր անկյունը»  ցուցադրել Արկադի Տեր Թադևոսյանի` Կոմանդոսի լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է նա երթևեկում առանց ամրագոտու: Ոչ ոք չի կարող ուրանալ Կոմանդոսի սխրանքները, սակայն, հարգելիներս, ներկայում Հայաստանում բնակվում է Արցախյան հերոսամարտի ավելի քան 15 000 մասնակից, որոնք նույնպես հերոսացել են և նշանակալի ավանդ ունեն հաղթանակի հասնելու գործում: Ու եթե բոլորը նույն կերպ վարվեն, քաղաքացիական հասարակության ձևավորման ուղին բռնած Հայաստանում, օրենքի գերակայության և օրինականության հաստատման մասին խոսակցությունները, էլ չեմ ասում գործնական քայլերը, ձևական կլինեն: Առաջարկում եմ դադարեցնել հարցի շուրջ շահարկումները, քանի որ յուրաքանչյուր կարծիք, անգամ ազգային հերոսին պաշտպանող, կարող է բացասաբար անդրադառնալ հենց նրա իմիջի վրա: Կեցցե Կոմանդոսը, կեցցեն օրինապաշտները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել