Երեկ երկրի ղեկավարի ելույթը միջազգային բարձր ամբիոնից աննախադեպ էր։ Աննախադեպ այն առումով, որ մի քանի րոպեում խտացված էին և միջազգային հանրությանը ներկայացվեցին մեր դարավոր իղձերը, մեր մաքառման ուժը, հայոց արժեհամակարգն ու ապագա տեսլականը։ Ելույթ, որը մի քանի րոպեում վերստին համախմբեց ամբողջ հայությանը։ Նախագահի խոսք, որ պարունակում էր նաև համամարդկային ուղերձներ։ 
Ելույթում կարմիր թելի պես առաջ էին տարվում Հայաստանի ազգային, պետական շահը, ցեղասպանությունների դատապարտումը, Արցախի անկախությանն այլընտրանք չլինելը։ 
Երեկ մենք տեսանք ուժեղ նախագահի ելույթ՝ կազմված կուռ ու անվիճելի փաստարկներով։ 
Մեկ ամսվա մեջ՝ երկրորդ ապտակը մեր հակառակորդներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել