Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը շարունակում է նվաստացնել Ադրբեջանի չստացված լոբբիստ, իբր էներգետիկ ռեսուրսների հարցերով մասնագետ ու Հայֆայի Համալսարանի դասախոս Բրենդա Շաֆերին, որի վերջին հոդվածը Նյու Յորք Թայմզում ունեցավ «շռնդալից հաջողություն»։ Տարածաշրջանի հակամարտությունների, Ռուսաստանի դերի վերաբերյալ իբր իր մասնագիտական կարծիք հայտնող անձը ոչ միայն Ադրբեջանի Դիվանագիտական Ակադեմիայի դասախոս է հանդիսանում, այլ նաև աշխատում է Ադրբեջանի Նավթային Ընկերությունում որպես նախագահի խորհրդական ռազմավարական հարցերով։

Հոդվածին քննադատական արձագանք գրել էի մի քանի օր առաջ, որը չնայած լավ տարածում ստացավ Թվիթերում ու իրեն համոզված եմ հասել էր, այդպես էլ արձագանք չունեցավ http://hayqpress.com/2014/09/12/critical-overview-of-brenda-shaffers-patriotic-article-in-new-york-times/։

Դրան հետևեց Նյու Յորք Թայմզի խմբագրական գրառումը հոդվածում, որ Բրենդա Շաֆերը ստորագրել է թերթի հետ պայմանագիր առ այն, որ իր նյութերում չի առաջացնի շահերի կոնֆլիկտ, սակայն հանդիսանալով Ադրբեջանական պետական ընկերության աշխատակից թաստացի խախտել է պայմանագրի դրույթը, ու թերթի խմբագրությունը, եթե տեղյակ լիներ եղածի մասին, թույլ չէր տա հոդվածի տպագրումը։

Մանրամասն Բրենդա Շաֆերի մասին գրել է Ռոբերտ Քոալսենը Ազատություն Ռադիոյի էջերում, որտեղ ցուցադրում է Շաֆերի այցեքարտը որպես Սոկարի աշխատակից։

http://www.rferl.org/content/azerbaijan-lobbying-western-media-brenda-shaffer/26592287.html

Այսպիսով պետք է փաստել, որ Ադրբեջանի «մեծածավալ ներդրումները» ԱՄՆ-ի լոբբիստական ընկերություններում հանդիպում են իրենցից ավելի հզոր հայկական կազմակերպությունների դիմադրությանը, որոնք շատ ավելի շատ հաց ու պանիր են կերել ժամանակին, մինչ դարձել են ԱՄՆ-ում խոշորագույն լոբբիստական կազմակերպությունները։ Սակայն պետք է հիշել, որ մեծ գումարների ու ծախվելու ցանկություն ունեցող անձանց առկայության դեպքում մերոնք այնտեղ պետք է բավական զգոն լինեն, քանի որ մեզ ավելի բարդ է նման Շաֆֆերների նվաստացնել, քանի իրենց նորերին ստեղծել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել