Ուրեմն ի՞նչ իմացանք այսօր: Ինչ որ բան փոխվե՞ց: Հատկապես ի՞նչ փոխվեց ձեզ համար:
Սա, այս օրը, պիտի պարզապես հերթական դաս, խրատ, յուրովի զարթոնքի առիթ դառնա ողջ հայության, հայի գիտակցության, հայապահպանման բնազդի, սեփական շահը, տեսակը, գենը առաջ տանելու համար: Բայց միայն կառուցողի տեսանկյունից Վրեժի եք ձգտում՝ վերադարձեք Հայաստան՜, դադարեցրեք հեռուներում քամի...տշելու պրակտիկան: Զայրացած եք անսպառ՝ փարվեք ձեր հողին, ձեր սյունին, ծնողին, որդուն, հարազատին, հարևանին, անծանոթ հայրենակցին: Ռևանշի կարիքը, հրամայականն է սեղմում կուրծքդ: Կառչեք ձեր աշխատատեղից, ձգտեք ավելինին, աշխատեք, համառեք, ստեղծեք, կառուցեք: Քարոզեք չորս կողմը օրենք, միասնություն, ներողամտություն, բարոյականություն, կարգ ու կանոն, սեր, պատասխանատվություն, պրոակտիվություն: Սա է ձեզ համար: Սա է իրականը: Մնացածը ձերը չէ, մյուսներինն է….Մյուսները կարող են գնալ, կուրցք ծեծելու, հայհոյելու, տառապելու, ողբալու, անիծելու իմ, մեր, բոլորիս բախտն ու ազգը…որ մյուս օրը առավոտ նորից սկսեն իրենց ամենօրյա կործանիչ անգործությունը, ու կամ թալանը…
Դադարեք լսել չարին ու կասկածին: Դադարեք վախենալ որևէ մեկից, հավատացեք ինքներդ ձեզ, ձեր լավագույն տեսակին....մի վախեցեք մտքից, որ սրանք բարձր ու պաթետիկ խոսքեր չեն միայն, այլ միակ ճանապարհը, որով մեզ այլևս կդադարեն խաբել, դավել, խղճալ, սպանել … ու ազատվել....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել