Cut the Rope խաղը բջջային հեռախոսների, պլանշետների և օպերացիոն համակարգերի համար հասանելի խաղ է, որը հիմնված է ֆիզիկայի վրա: Խաղը պատրաստվել է ռուսական Zeptolab ընկերության կողմից և թողարկվում է Chilingo ընկերության կողմից: Խաղի առաջին տարբերակը հայտնվել է Apple-ի ծրագրերի օնլայն խանութում (AppStore) 2010 թվականին: 2011 թվականին թողարկվել է նաև խաղի շարունակությունը՝ Cut the Rope: Experiments անվանմամբ: Խաղը այժմ գտնվում է Android Market-ի լավագույն ծրագրերի ցուցակում: Եթե չունեք Android կամ iOS համակարգով աշխատող սարքեր, ապա խաղը կարող եք խաղալ օնլայն: Օնլայն տարբերակը պատրաստված է HTML 5-ով: Անհրաժեշտ է մկնիկի օգնությամբ կտրել պարանները, հավաքել աստղերը ու կերակրել կենդանուն (Om Nom-ին):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել