Անկեղծ ասած հենց ամենասկզբից չեմ հավատացել այս տեղեկությանը և պարզվում է, որ ճիշտ եմ արել: Իրականում դա կուտ է, որը կերել են աշխարհի համարյա բոլոր լրատվական կայքերը: Դե բնական է, որ հայկական հայտնի ու ոչ հայտնի լրատվական կայքերը կուտ ուտելու առիթը այս անգամ նույնպես բաց չեն թողել: Իրականում այդ լուրերը ամենասկզբում տարածել է Մեքսիկական El Deforma կայքը, որը հայտնի է որպես կեղծ նորություններ տարածող կայք: Հետաքրքիրն այն է, որ այդ կայքը ունի "Oրվա խորհուրդը" բաժին, որտեղ կեղծ լուրերի տարածման օրը գրված է եղել՝ "Եթե դուք պատրաստվում եք գողանալ նորություններ, ապա նախևառաջ համոզվեք, որ դուք որպես աղբյուր չեք վերցրել կեղծ նորությունների կայք":

Բացի վերևում նշված փաստը, կան մի քանի այլ փաստեր, որոնք ապացուցում են տարածված լուրերի կեղծ լինելու հանգամանքը.
1.Samsung-ի տուգանքը դեռևս վճարման ենթակա չի: Այն դեռևս պետք է հաստատվի վերաքննիչ դատարանի կողմից մոտակա շաբաթների ընթացքում:
2.Պատկերացրեք, թե որքան մեծ կշիռ կկազմի 1 միլիարդին համապատասխան 5 ցենտանոց մետաղադրամների կշիռների գումարը: Հաշվարկներից հետո պարզ է դառնում, որ այդ մետաղադրամների ընդհանուր կշիռը կկազմի 100.000 տոննա: Այդ զանգված տեղափոխելու համար իհարկե 30 բեռնատար ավտոմեքենայի փոխարեն անհրաժեշտ է մոտավորապես 2755 18 անիվանոց բեռնատար ավտոմեքենա:
Հ.Գ.
Մի հիմար քարը գլորում է ջրհորը, հազար խելոքով չեն կարողանում այդ քարը դուրս հանել:

Նյութի աղբյուր՝ http://www.armblog.net/2012/08/Apple-Samsung-30-Trucks-Fake.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել