Հիլարի Քլինթոնը Գադդաֆիի մահվան մասին. «Մենք եկանք, տեսանք, նա սպանվեց, հահահա»։

Այսօր Գադդաֆիի սպանողները, գիտակցելով սեփական անպատժելիությունը, պատերազմում են Ասսադի դեմ Սիրիայում, գրավել են Իրաքի մեծ մասը, սպանդ են իրականացնում բնիկ ժողովրդների նկատմամբ, իսկ բուն Լիբիայում օրերս ռազմական գործողությունների արդյունքում գրավել են հիմնական պետական հաստատությունները։

Արաբական գարնան նպատակներից մեկը, եթե ոչ հիմնականը, տարածաշրջանում ապահովել մշտական պատերազմ։ Ղեկավարներ, որոնց օրոք պատերազմ չկա, արևմտյան հասարակարգին պետք չեն։ Ընդ որում էական չէ ղեկավարները որքանով են ժողովրդավար, միապետ, էական չէ ոչ մի բան։ Էականը պերմանենտ պատերազմն է՝ բոլորը բոլորի դեմ։ Ու եթե վարկածս ճիշտ է, ապա Իսլամական Պետություն կոչվածը պետք է գոյություն ունենա, թուլանալու դեպքում դրան պետք է ուժեղացնել, սնել, ֆինանսավորել, դրա հետ մեկտեղ ֆինանսավորել նաև քրդերին ու Բաղդադի իշխանություններին, որպեսզի տանեն մշտական պատերազմ բոլոր հարևանների դեմ։

Հնարավոր նպատակներից մեկը բնակչության նվազեցումը կարող է լինել: Մյուսը էներգառեսուրսների վերահսկողություն՝ անհրաժեշտ ժամանակ արտահանվող էներգակիրների ծավալի մեծացում, երբեմն պակասեցում։

Այնպես որ ՆԱՏՕ ներխուժում Իրաք ամենայն հավանականությամբ չի լինի, եթե իհարկե չլինի մեծ հանրային ու կոնգրեսական ճնշում, ու պատրաստվեք համաշխարհային քարտեզի վրա Մերձավոր Արևելքի շրջանում ջնջել բոլոր պետությունների սահմանները ու պատրաստվեք նորանոր ողբերգությունների ու սպանդերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել