Այսօր ավարտվեց Emmy Award 66-րդ հեռուստամրցանակաբաշխությունը:Լավագույն սերիալ ճանաչվեց 2013թ.-ին ավարտված, մեծ դիտողականություն վայելող "Breakin Bad" ամերիկյան սերիալը:Լավագույն դերասան ճանաչվեց նույն սերիալի գլխավոր դերակատար Բրյան Քրանսթոնը (Ուոլտեր Ուայթ):Դրամա սերիալի 2-րդ պլանի դերասան/դերասանուհի անվանակարգում հաղթեցին Աարոն Փոլը (Ջեսի Փինկման) և Աննա Գուննը(Սկայլեր Ուայթ) կրկին Breakin Bad-ից: Լավագույն սցենար անվանակարգը նույնպես տրվեց Breakin Bad-ին: Ներկայացնում եմ մրցանկաբաշխության մյուս անվանակարգերի մրցանակակիրներին ՝ Դրամա սերիալի լավագույն դերասանուհի ՝ Ջուլիանա Մարգուլիես-Ալիսիա Ֆլորիքի դերում (The Good Wife) Լավագույն ռեժիսուրա ՝ "True Detective" Կատակերգական սերիալի լավագույն դերասան ՝ Ջիմ Փերսոն - Շելդոն Քուփերի դերում (The Big Bang Theory) Մինիսերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի ՝ Ջեսիքա Լենջ - Ֆիոնա Գուդի դերում ( American Horror Story: Coven) Մինիսերիալի կամ ֆիլմի լավագույն դերասան ՝ Բենեդիկտ Քեմբերբետչ - Շերլոք Հոլմսի դերում ( Sherlock: His Last Vow (Masterpiece)) Մինիսերիալի լավագույն սցենար դրամա ՝ "Sherlock" Մինիսերիալի լավագույն ռեժիսուրա ` "Fargo' Մանրամասները մրցանակաբաշխության պաշտոնական կայքում :


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել