Ժողովուրդ ջան, դադարեցրեք ֆեյսբուքյան քամահրանքի պրակտիկան էլի, գիտակից մարդիկ եք: Ինչու եք իրար միս ուտում, պիտակարում բոլորին, կամ հոխորտում անհիմն ? Եթե ձեր համար պետական պաշտոնյայի ինչպես դրական, այնպես էլ բացասական վարքը հավասարապես գրոշի արժեք (չ)ունի, ապա հարց է առաջանում, որն է ձեր իսկ արժեքը ? Կարծիքի իրավունք ունեն իհարկե բոլորը, բայց այն արժեք ունի միայն եթե ինչ որ բան էլ դուք եք անում, այլ ոչ թե միայն շարունակ չաչանակում, չէ? Ուրեմն ձեզ համար վաղուց ժամանակն է կենտրոնանալ սեփական արածի վրա, այլ ոչ թե արդեն իսկ մեծ գործեր հաջողածների չարածի: Եվ իհարկե կատարված աշխատանքն է կարևոր: Յուրաքանչյուրն այս երկրում դեր ու տեղ ունի ու մենք անհամեմատ ավելի ուժեղ և կայուն կլինենք, եթե սրան նրան չարածի մեջ մեղադրելու փոխարեն սկսենք քաջալերել արածի համար, սովորեցնենք, մասնակցենք, աջակցենք ավելին անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել