Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացավ 2011թ.-ին քաղցկեղից: Այդ դեպքում ինչպե՞ս է Reddit կայքի TheHorseSizedDuck կեղծանվամբ բրազիլացի լրագրող-օգտատերը ինքնալուսանկար արել Սթիվ Ջոբսի հետ ու, լուսանկարը վերբեռնելով համացանց, մեկնաբանել. «Սթիվ Ջոբսը Ռիո դե Ժանեյրոյում է` կենդանի»: 

Is Steve Jobs Alive in Brazil?
Այո, լուսանկարում պատկերված տղամարդն իսկապես Ջոբսին է նման, ու նրա բոլոր երկրպագուներն անչափ երջանիկ կլինեին, եթե դա նա լիներ, սակայն համաձայնեք, որ Ջոբսը շապիկի տակից այդպիսի ծաղկային սարսափելի պրինտով հագուստ չէր կրի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել