Նեղացել է Օսմանյան վեզիրը։ Էրդողանը հայտարարել է, թե անձամբ էլ չի շփվելու ԱՄՆ նախագահ Բարաք Հուսեյն Օբամայի հետ։ Նեղացել ու չի խոսելու էլ կեղտոտ Օբամայի հետ։

Ասում է, թե միլիոններ ենք ծախսել Սիրիայում զինյալներին հավաքագրելու, սնելու, կրթելու, զինելու, դեպի Սիրիա ուղարկելու, վիրավորներին բուժելու, վերականգնելու, նորից Ասադի դեմ ուղարկելու։ Բայց չի կործանվում անիծյալ ալևին։ Լուծում չկա, ներսից քանդել չի ստացվում Սիրիան. ամբողջ մահմեդական աշխարհից հավաքագրված դեգեներատները էն աստիճան դեգեներատ դուրս եկան, որ Ասադի դեմ ժողովրդին հանելու փոխարեն, ժողովուրդը միավորվեց արտաքին թշնամու դեմ ու երեք տարուց ավել է՝ կռվում են։ Միայն կանոնավոր ՆԱՏՕ-ական զորքը կօգնի, այն էլ չի թույլատրում ԱՄՆ-ն, գիտակցում է, որ երկրորդ Իրաք է ստանալու՝ չբուժվող արյունոտ վերք, որը շատ ավելի շատ ռեսուրս կպահանջի, քան Սիրիայի կործանումից եկած առավելությունները։

Բա ո՞նց կլինի այսպես։ Միլիոնները կորե՞ն, Ասսադն էլ մնա իշխանությա՞ն։ Էլ չեմ խոսելու հետդ, Օբամա։ Նեղացել եմ՜։

Ու սա Թուրքիայի իրական տեսքն է՝ պահանջող, ընդվզող, ստանալիքը մեծ եղբայրից ստացող, բայց պահանջել շարունակող, կայսերական հոգին պահպանող ու մեծ Թուրանին հասնել ցանկացող օղուզա-հրեա-հայա-հունական սերվածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել