Fnews.am-ը գրում է.

Քաղաքական դաշտի պասիվությունն այսօր լրացրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, հայտնի Բուռնաշը, ով Facebook-յան մեկնաբանություն էր արել հայտնի երգչուհի Լիլիթ Կարապետյանի նկարի վերաբերյալ: «Ինձ մի նայիր դու այդպես աչերով քո հմայիչ», ահա այս տողերն էին, որոնք տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձան օրենսդիր մարմնի ներկայացուցչի եւ երգչուհու անվան հետ կապված: Հասկանալու համար, թե իրո՞ք պատգամավորը ցանկացել է որոշակի ուշադրության արժանանալ երգչուհու կողմից, կամ էլ սիրահետել նրան, Fnews.am-ը զրուցեց Աշոտ Աղաբաբյանի հետ, ով տղամարդուն հարիր պահվածքով հանդես եկավ, նշելով, որ առանց կաշկանդվելու «լայքում» ու «քոմենթում» է միայն գեղեցիկը.
-Պրն Աղաբաբյան, Facebook-ում պտտվում են խոսակցություններ, որ Դուք փորձում եք որոշ քայլերի միջոցով հարաբերություններ ստեղծել երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ, արդյո՞ք նման ցանկություն կա:
-Լիլիթ Կարապետյանը դեռ երեխա ժամանակվանից իր եղբոր հետ, իր վաղամեռիկ եղբայրը կոմպոզիտոր էր, ով ցավոք սրտի, ավտովթարի հետեւանքով մահացավ, մեր «Արդինի» ստուդիայում էին լինում: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, նա մեր ամենալավ երգչուհիներից է ու իր նկարը Facebook-ում տեսնելով կոմպլիմենտ եմ արել, գեղեցիկ հայացքի համար: Ես դա չեմ արել ինչ-որ բան նկատի ունենալով: Պարզապես զարմանում եմ, թե ասենք մեկ կոմպլիմենտը ոչ բարի մարդկանց մոտ ինչպե՞ս կարող է առաջացնի կարծիք, իբր ես ուզում եմ Լիլիթի հետ կապվեմ կամ նման այլ բան: Նորից կկրկնեմ.ես նրան շատ լավ եմ ճանաչում, նման ցանկություն չունեմ, ուղղակի կասեմ, որ ամեն մարդ երեւույթը պատկերացնում է իր բնույթին համապատասխան, թե ով իրեն ինչ կասեր եւ նա դրա տակ ինչ կհասկանար: Այս ամենի տակ ոչ մի բան չկա, պարզապես գեղեցիկ հայացք… Դուք հիշում եք երեւի հայտնի երգերից մեկը՝ «Այլ աչեր կան իմ սրտում», այդ երգից ընդամենը մեկ տող եմ գրել: Ես զարմանում եմ, որ երիտասարդությունն այդքան գայթակղված է ինչ-որ մի խոսքից, ինչ-որ մի մտքից կարող է «քոմենտները» յուրովի մեկնաբանել: Պատգամավորն իրավունք չունի՞ ինչ-որ մեկին կոմպլիմենտ անել, ախր այս հարթության մեջ չի կարելի չէ դիտարկել հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել