Երբ պատանեկության տարիքում կռիվ էինք անում ու վերջում լսում «կանգնեք, գալիս ենք» բացականչությունը` գիտեինք, որ բանը ավարտվելու է կամ բարիշելով (քյասթմ), կամ էլ «կապտուկներով»: Սովորաբար բարիշում էինք, հետո նույնիսկ ընկերանում` ենթագիտակցորեն հասկանալով, որ կապտուկներից խուսափեցինք նախևառաջ փոխադարձ զիջումների հետևանքով (ի՞նչ ունենք իրար հետ կիսելու): Չգիտեմ, թե ինչ մանկություն են ունեցել Պուտինն ու Պորոշենկոն, բայց եթե ՆԱՏՕ-ն համաձայնի ստանձնել Պորոշենկոյի «մեծ եղբոր» դերը (չնայած կարծում եմ, վաղուց է ստաձնել ու այժմ ականատես ենք «կպիր-խփենք» սխեմային), պատերազմը երկար սպասեցնել չի տա` կիսելու շատ բան ունեն: Իսկ այդ դեպքում հերթը կհասնի նաև մեզ, քանի որ «ախպեր»«ախպոր ախպեր»«մեր թշնամու թշնամին` մեր ախպեր» հասկացությունները եղել են, կան ու կմնան: Ստիպված ենք լինելու պատասխանել` «դու ո՞ւմ ախպերն ես» հարցին: Այնպես որ, աղոթենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի վտանգը չեզոքանա ու տարածաշրջանում տիրի խաղաղությունը («քյասթմը»):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել