Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին լուրն ինձ հանգիստ չի տալիս Frown

Ակնհայտ է, որ մարդու գլխին սարքել են: Կոռուպցիայի մեջ հոտած ռուսական պետական համակարգը ձերբակալում է մարդուն «հանցավոր» կապերի մեջ կասկածանքի հիման վրա: Խնդալու է: 

Եթե վերցնենք, Հայաստանն իր աղքատիկ ռեսուրսներով ու Լևոն Հայրապետյանին իր մեծ հնարավորություններով, հաշվի առնենք, որ էդ մեծ հնարավորությունների ահռելի մասը մարդն ուղղում էր Հայաստանի զարգացմանը ու չմոռանանք, որ նրան ձերբակալելու հրաման տվածները մինչև ամենավերև շատ լավ գիտեն էդ ամենի մասին, կստացվի, որ Հայրապետյանին ձերբակալելով, գրեթե ուղղակիորեն հարվածում են Հայաստանին: Կարծում եմ, որ լավ էլ գիտակցաբար: 

Դրա համար ես չեմ սիրում «դարավոր բարեկամությունների» գաղափարը, ես սիրում եմ հզոր պետության գաղափարը: Հզոր եղիր, տես ինչքան բարեկամ կհայտնվի:

Ես աղոթում եմ էդ մարդու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել