Երեկվա խաղի հետքերով: Իրականում պետք է խոստովանենք, որ խնդիրը ոչ միայն Գերմանիայի ուժն էր, այլեւ Բրազիլիայի թուլությունը (սա ասում եմ որպես Գերմանիայի մշտական երկրպագու, եւ Բրազիլիայի մշտական հակաերկրպագու): Շատերը, էդ թվում Բրազիլիայի բալելշիկներից, դեռ մինչեւ երեկվա խաղն, ասում էին, որ էս տարվա Բրազիլիան ամենաթույլն է մեր սերնդի տեսած Բրազիլիաների հավաքականներից: Բայց քանի որ մյուս ֆավորտիներն էլ, արտաքուստ ավելի տպավորիչ չէին ու կազմով էլ շատ ուժեղ չեն (Հոլանդիա, Արգենտինա օրինակ համար), թվում էր, թե բրազիլացիք սենց էլ յոլա կգնան: Բայց էս հայացքի մեջ մակերեսային բան կար: Պետք է հիշենք 1/4 Բրազիլիա-Կուլումբիա խաղը: Շատերին այն դուր եկավ, որպես եղածների մեջ ամենաարագ, հուզական, դինամիկ խաղ: Բայց շատերն էլ ինձ պես էդ խաղից երկակի տպավորություն ստացան՝ անկազմակերպ, խուժան տշոցի շեղ պասերով, չստացված կոմբինացիաներով, խաղից խփած զրո գոլով (բոլոր գոլերը ստանդարտներից), դարպասի ուղղությամբ հարվածների փոքր քանակով, ի համեմատություն խաղի տեմպի, մի խոսքով, անորակ ֆուտբոլով: Այդպիսի ֆուտբոլ կարելի է նայել լատինաամերիկյան որեւէ երկրի առաջնությունում, բայց հազվադեպ՝ ուժեղ եվրոպականներում: Խաղը բաց էր, բայց անկազմակերպ ու տգեղ, քանի որ բաց խաղն ինքնին դեռ սիրուն չի՝ խաղի գեղեցկությունը բաղկացած է բացի տեմպից նաեւ անսպասելի խաղարկումներից, լավ փոխանցումներից, թիմային համագործակցության աստիճանից, դարպասին ուղված հարվածներից եւ այլն: Ֆրանսիա-Գերմանիա խաղը, որը արտաքուստ շատ ավելի անհետաքրքիր էր, եւ իրոք, ոչ ամենալավը, շատ ավելի կազմակերպված տպավորություն թողեց ամեն դեպքում: Գրեթե վստահ եմ, որ բրազիլիացիներին կհաղթեին նաեւ ֆրանսիացիները: Բրազիլացիք երեկվա խաղում փորձեցին իրենց գլխից բարձր թռնել՝ չունենալով համապատասխան կազմ ու ստեղծագործականություն, որոշեցին բրազիլական ոճի բաց, հարձակվող ֆուտբոլ խաղալ, զուտ էմոցիայով ու ինքնավստահությամբ հաղթել: Ու ստացան էն, ինչ ստացան, ընդամենը նորմալ, որակյալ, խելոք ֆուտբոլ խաղացող Գերմանիայից: Մի քանի օր առաջ Gohar Simonian-ին ասեցի, թե կտեսնես, որ եթե այլ մրցակից լինի, Գերմանիան կարա բաց խաղ խաղա, ու էդ դեպքում հավաքականի ուժը կերեւա նաեւ արտաքուստ, այլ ոչ միայն ուշադիր հայացքի դեպքում: Ֆրանսիացիները չթողեցին գերմանացիները տենց խաղ խաղան, էդքան ազատություն չէին տվել նրանց, ոչ էլ նույնիսկ ալժիրցիք: Բրազիլիացիք իրենց լկտիության հասնող ինքնավստահությամբ դա արեցին: Ֆինալում հազիվ թե 7-1 լինի, իհարկե: Թե՛ Հոլանդիան, թե՛ նույնիսկ Արգենտինան հազիվ թե սենց բան թույլ տան: Առաջին հերթին՝ Հոլանդիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել