Իմիջայլոց ուշադրություն դարձրեք, թե Կոստա Ռիկայի խաղը որքան է հակասում լատինամերիկյան ֆուտբոլի մասին կարծրատիպերին: Հիշեք երեկվա Կոլումբիայի խաղը՝ սումբուր, անկապ վազվզոց, թույլ ստեղծագործականություն, շեղ պասեր, շեղ հարվածներ ու նայեք Կոստա Ռիկային՝ կազմակերպություն, թիմային խաղ, սառնասրտություն: Հինգ պաշտպանը ժամացույցի մեխանիզմի պես են խաղում, փոխանցումները մտածված ու կոկիկ են: Այ սա իրոք գեղեցիկ խաղ է: Հալալ ա մարզչին, որ աշխարհի համար անծանոթ, եսիմ որ չեմպիոնատներում խաղացող ֆուտբոլիստներից նման թիմ է կերտել: Ի դեպ, էսօր ոնց նայում եմ Կոստա Ռիկան խաղում է էս առաջնությունում Վան Գաալի կողմից մի քանի անգամ կիրառած 5 պաշտպանով խաղը: Իհարկե, Հոլանդիայի կողմից եմ, բայց Կոստա Ռիկան իրոք հարգանքի արժանի թիմ է: Հանգիստ կարան էս պահին դեռ դուրս չթռած ցանկացած թիմի հետ խաղան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել