Միկի Մաուս մկնիկը, որն արդեն 80-ն անց <<ծերուկ>> է, ստեղծվել է 1928 թվականին Ուոլտ Դիսնեի կողմից: Ի դեպ, <<Միկի>> անվան համար ամենահայտնի մկան երկրպագուները պարտական են Դիսնեի կնոջը` Լիլիանին: Ասում են` Ուոլտը Լիլիանի հետ հնգօրյա շրջագայություն էր կատարում գնացքով, երբ նրան ցույց տվեց նոր մուլտ հերոսին, որի սկզբնական անվանումը Մորթայմեր էր: Բայց Լիլիանը չի հավանում այդ անունը և փոխում է այն Միկիով:
Միկի Մաուսի կերտած առաջին մուլտերն են “Plane Crazy”-ին և “Gallopin Gaucho”-ն, սակայն որպես Միկիի դեբյուտ համարվում է “Steamboat Willi”-ին: Միկին իր առաջին խոսքերն ասել է “The Karnival Kid” մուլտում: Նա բխաղում է` Հոթ Դոգ: Միկի Մաուսի օրիգինալ ձայնը Ուոլտ Դիսնեինն էր:

“Plane Crazy”, Միկիի դերակատարմամբ առաջին մուլտն է, որը, սակայն, մեծ հետաքրքրության չի արժանացել

“The Karnival Kid”, Միկի Մաուսը ասում է իր առաջին խոսքերը` Հոթ Դոգ

Հետաքրքրական է, որ Միկին սկզբնական մուլտերում հանդես էր գալիս չափաճճի և վնասատու կերպարով, որը հետագայում փոփոխվել է առավել լայն լսարան ձեռք բերելու արդյունքում: Բացի այդ Միկի Մաուսի էվոլյուցիան ենթադրում է ոչ միայն սև-սպիտակ Միկիից անցում գունավորի, այլև նրա կերպարի անբաժանելի մասն են սկսում կազմել սպիտակ ձեռնոցները: Իսկ փոփոխություններից թերևս ամենակարևորը` Միկիի կյանքում հայտնվում է Մինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել