Բելգիային առաջնությունից առաջ շատ շռայլ ավանսներ էին տալիս, հիմա էլ ոնց որ թե հակառակը՝ ստվերում են մնացել, խոսացող չկա իրանցից: Խմբային փուլում շատ վառ, տպավորիչ խաղ ցույց չտվեցին, բայց ի վերջո բոլոր խաղերում էլ հաղթեցին: Հիմա տեսնենք, փլեյ-օֆում ի՞նչ կլինի: Արդյո՞ք աստիճանաբար կբացվեն ու իրական սենսացիան իրանք կդառնան առաջնության, թե՞ վերջը բոլոր ավանսները փուչ կլինեն: Ես կուզենայի, որ առաջինը լիներ, որովհետեւ իրոք լավ, ջահել, տաղանդավոր, կրակով կազմ ունեն, ու որ բացվեն կարան առաջնությունն էլ ավելի ինտրիգային դարձնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել