Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասում է, որ ոչնչացնելու են հայկական այն կրակակետերը, որտեղից կրակեն: Հունիսին, երբ ադրբեջանցիները դիվերսիոն ջոկատ էին ուղարկել մեր դիրքերից մեկի ուղղությամբ, ետ մղելուց հետո մերոնք գիշերը անցել են նրանց թիկունքը: Ոչնչացրել են այն դիրքը, որտեղից նախօրեին նրանց դիպուկահարը սպանել էր մեր զինվորին: Եւ գիտե՞ք՝ ինչ է կատարվել այնտեղ. ոչ հարեւան դիրքերից եւ ոչ էլ թիկունքից ոչ մեկը օգնության չէր եկել: Մեր զինվորները դրանից էին զարմացել, երբ սպասում էին, թե որ կողմից պիտի օգնության գան: Հիմա Ադրբեջանի նախարարը անկապ դուրս է տաիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել