Ադրբեջանը երեկ հերթական անգամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանային գյուղերը: Նման արտահայտությունները արդեն սովորական են դարձել մեզանում, ինչը ողբերգություն է: Ժամանակին Իսրայելը Լիբանանին պատերազմ է հայտարարել իր մեկ զինվորի սպանության պատճառով, իսկ մեր տղերքից քանիսի՞ն են արդեն սպանել և քանիսի՞ն (Աստված մի արասցե) դեռ պիտի սպանեն: 

Պետական ապարատում, մասնավորապես՝ ԱԳՆ-ում, փոխարենը աղաղակեն դրա մասին հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր միջազգային կազմակերպություններում, տիրում է կատարյալ լռություն: Էդուարդ Նալբանդյանը այս հարցում կատարյալ քաղաքական և դիվանագիտական իմպոտենտ է: 

Հիմա մեզ պատերազմ է հայտարարված: Ես չեմ հասկանում, երբ քեզ թշնամի երկիրը պարբերաբար ռմբակոծում է քո երկրի բնակավայրերը, խաղաղ բնակիչներին, քո զինվորներին, դա էլ ի՞նչ է, եթե ոչ պատերազմ: Ի՞նչ է, մեր երկրի ղեկավարությունը սպասում է, որ Ալիևը զանգի ու ասի, որ հայտարարում է պատերա՞զմ: Պետք է գործել, այն էլ անհապաղ: Միևնույն է, պատերազմ վաղ թե ուշ լինելու է, և որքան ձգձգենք այսօր, այնքան շատ զոհեր ենք ունենալու վաղը՝ հաշվի առնելով նորանոր զինատեսակների ձեռքբերումը ազերիների կողմից ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել