Fnews.am-ը գրում է.

Հունիսի 18-ին Էջմիածնում տեղի ունեցած կրակոցների հետ կապված խոսակցությունների հիմնական շեշտադրումը դրվում է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վաղեմի թշնամության վրա: Թե նրանցից ո՞վ որ շրջապատում է առավել «թափով» էջմիածնում դժվար է ասել, սակայն մի բան հստակ է՝ հակամարտությունն այն աստիճան է սրվել, որ երկու հզոր խաղացողները սկսել են վնասներ կրել մերձավորների մակարդակով: Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին (ով ըստ խոսակցությունների ժամանակին փախել է Հայաստանից գեներալի պատճառով), դուր չի եկել այն հանգամանքը, որ Էջմիածնի քաղաքապետի որդին՝ մարզպետ դառնալու հեռանկար ունի, եւ որ գեներալն Էջմիածնում առաջնորդվում է «էս սարն իմն է, էն քարն իմն է» կարգախոսով: Ճշտելու համար, թե ո՞րն է վիճաբանության հիմնական պատճառը եւ իրականում ի՞նչ է տեղի ունեցել, Fnews.am-ը զրուցեց գեներալ Մանվել Գրիգորյանի հետ.
-Պարոն Գրիգորյան կասե՞ք, թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել հունիսի 18-ի գիշերը` Էջմիածնում:
-Որ պարզես, ինձ էլ կասես, աղջիկ ջան, ես էլ չգիտեմ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել