Սերժի ելույթը նայեցի: Մի բանից զարմացա՝ Նվերն ինչի՞ վրա էր ողջ հաղորդման ընթացքում մի տեսակ ծուռ ժպտում: Սերժի ներքաղաքական ասելիքն էլ, կարծես, հետեւյալն էր՝ համաձայնեք սահմանադրական բարեփոխումներին, ես էլ տակ չեմ մնա, մի բան կառաջարկեմ: Մի խոսքով, առաջարկում է բանակցություն եւ սակարկում, իրեն բավականին վստահ չի զգում հիմնական հարցը (սահմանադրականը) չորով դնելու: Որով էլ եւ պահանջները մեկնաբանում է որպես համագործակցության, այլ ոչ թե հակադրման խնդիր: Հետեւաբար խնդիրը նույնն է մնում՝ ոչ մի սահմանադրական բարեփոխում, պահանջների հետագա խստացում ու ծավալում եւ ի վերջո՝ հրապարակ: Սրանք առաջին տպավորություններն են, գուցե հետո շատ բան ճշտեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել