Դատելով Բաքվում այս օրերին ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոզ-Ռոթ սեմինարի զարգացումներից և հայկական պատվիրակության ակտիվությունից՝ կարծես հենց Ադրբեջանը վեհաժողովից անվտանգության երաշխիքներ պահանջելու կարիք ուներ՝ Բաքվում մերոնց կողմից առաջադրվող հստակ փաստարկներից, իրականության օբյեկտիվ ներկայացումից պաշտպանվելու համար: 
Հեռատես էր պետք լինել, պարոնայք, հայերը ցրում են ձեր իսկ կողմից ձեր իսկ ժողովրդի ու միջազգային հանրության գլխին կապված թոզն ու մառախուղը:
Բա հիմա ի՞նչ պիտի անեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել