Իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ, երկրպագուներ (եթե այդպիսիք կան), և բոլոր նրանք, ովքեր նամակներ են գրում ֆեյսբուքում և կարծում են թե իրենց չեմ պատասխանում. Սիրելիներս, պարզապես ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ամսի 9-ին իմ վիճակը կտրուկ վատացել է և ես նորից շտապ տեղափոխվել եմ հիվանդանոց ծանր վիճակում և ևս մեկ անգամ բարդ վիրահատվել եմ և կարելի է ասել՝ նորից վերածնվել: Դեռ հիվանդանոցում եմ: Ես ձեր բոլորի նամակները տեսել եմ, հարգելիներս, սակայն դեռ ի վիճակի չեմ պատասխանել բոլորին անձնապես: Մի նեղացեք խնդրում եմ ինձանից: Ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ: Աստված տա, խոստանում եմ բոլորին անձնապես պատասխանել: Հարգանքներով, ձեր Սեպուհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել