X factor երաժշտական նախագիծը ինձ շատ է դուր գալիս. հետաքրքիր տաղանդներ են բացահայտվում, ականտես ենք լինում հուզիչ ու անկրկնելի ելույթների: Հատկապես ուկրաինականը և բրիտանականը շատ եմ սիրում: Երբ youtube-ում փնտրում ես տարբեր երկրների X factor-ները, առաջին հերթին բերում է տվյալ երկրի ցնցող, հրաշալի կատարումները, ձայնային բացառիկ տվյալներ ունեցող մասնակիցների ելույթները, որոնք միլիոնավոր դիտումներ են ապահովել, իսկ Հայաստանի դեպքում առաջին հորիզոնականներում բերում է այն մի քանի, դե արի ու մի ասա, դեբիլների «կատարումները», որոնք բուռն քննարկվեցին մեր երկրում, ժյուրին ժամերով անդրադարձավ նրանց: Իսկապես ամաչում եմ. ուրիշ ասելու բան չունեմ: Մի՞թե մեր մակարդակն այդքան է, որ առաջին հերթին խայտառակ, չստացված, անմակարդակ բաներին ենք ուշադրություն դարձնում, տարածում, հրճվում դրանով....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել