Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանների շրջանում ընթացող զարգացումները ստիպեցին անդրադառնալ հետևյալ համեմատականին:

Ընդամենը վերջին 20 օրերի ընթացքում ադրբեջանական կողմը, բազմիցս խախտելով զինադադարի պայմանները, ձեռնարկեց մի շարք դիվերսիոն-հետախուզական հարձակումներ հայ-ադրբեջանական սահմանների մի շարք հատվածներում, որոնց ընթացքում հայկական կողմն ունեցավ զգալի կորուստներ: Չնայած կորուստներին՝ հայկական բանակի զինվորները մնացին անդրդվելի՝ դրսևորելով հայի անկոտրում ոգուն բնորոշ համառություն և քաջություն: Չմատնվեց խուճապի անգամ սահմանամերձ գյուղերի խաղաղ հայ բնակչությունը՝ պատրաստակամություն դրսևորելով զենքը ձեռքին, հայ զինվորի կողքին մարտնչելու դիրքերում հանուն հայրենի հողի անառիկության: Հայ զինվորի հզորության և արիության դրսևորում էր նաև այն, որ ոչ մի զինվոր, անգամ ծանր վիրավոր և մահամերձ վիճակում, չդադարեցրեց մարտը, չերկնչեց թշնամուց՝ մինչև վերջին շունչը պայքարելով թշնամու դեմ: Ակներև է նաև այն հանգամանքը, որ սահմանային գոտում տեղի ունեցած իրադարձությունները, զոհերը ոչ թե վախեցրեցին հայերին, այլ ավելի ոգևորեցին, բարձրացրեցին նրանց հայրենասիրական ոգին...

Մինչդեռ Ադրբեջանում՝ ազգաբնակչության շրջանում, բանակում և ամենուր տիրում է խուճապային իրադրություն: Ականատես լինելով հայ զինվորի անկոտրում կամքի դրսևորումներին՝ թշնամին խուճապահար է լինում, վախենում կորցնել անգամ այն, ինչ ունի: Այս ամենի դրսևորումներն են ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը: Ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարությանը, և դիմադրության ու պայքար պատրաստվելու փոխարեն նրանց շրջանում զգացվում էր վախի մթնոլորտ: Այսօր մի քանի ադրբեջանական լրատվամիջոցներով (տե՛ս այստեղ  և այստեղ) տարածվեցին տագնապալից լուրեր, այն մասին, թե հայկական զորքերը զանգվածային գրոհի են անցել ՀՀ-ՆԻՀ սահմանի մի քանի շրջաններում, զգալի բարելավել են իրենց մարտական դիրքերը, ադրբեջանական կողմից կան զոհեր, իսկ բնակչությունը զանգվածաբար լքում է (խուճապահար փախչում է) սահմանային շրջանները: 

Վախկոտ թաթարներ...

Մի՞թե հայ մարդը, հայ զինվորը խուճապահար կփախչեր թշնամու առաջ՝ առանց կռվելու, պայքարելու, մի՞թե հայ զինվորը կդողար թուրքի առաջ... Իհարկե ոչ, երբեք...

Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ադրբեջանցիները գիտեն, որ Նախիջևանը հայերի հողն է, և վաղ թե ուշ, հայերը կվերադառնան, կազատագրեն, կշենացնեն իրենց հայրենիքի այդ հիասքանչ պատառիկը...

Հ.Գ. Հիշեցման կարգով նշենք, որ ՀՀ ՊՆ-ն դեռևս չի հաստատել այդ լուրերը, ինչը, բնականաբար, շատ տրամաբանական է: ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅ ԵՄ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել