Ռոբերտ Նազարյանը նորից ասպարեզ է իջել: Ասում է՝ էլեկտրաէներգիայի սակագինը պիտի բարձրացնենք: Ասում է մեր ժողովուրդն էլ իմաստուն է կհասկանա մեզ: 
«Եթե մեզ կարողանան ցույց տալ մի ծախսային հոդված, որ մենք հիմնավորված չենք ընդունել և կարելի է նվազեցնելսակագինը, ես խոստանում եմ, որ անպայման հաշվի կառնենք»,-ասել է լրագրողներին Ռոբերտ Նազարյանը: 
Ես պարոն Նազարյանին կարող եմ ցույց տալ, ոչ թե ծախսային հոդված, այլ փողերի տեղը, որ պետք է հետ բերվի պետական բյուջե: Դա իր, մնացած պաշտոնյաների ունեցվածքն է, նրանց կուտակած միլիոնավոր դոլարները, Հայաստանում եւ այլ երկրներում ձեռք բերած անշարժ գույքը: Ազգայանացնելուվ այդ ամենը տասնյակ տարիներ հնարավոր կլինի անփոփոխ թողնել էեկտրանէներգիայի, գազի սակագները, բարձրացնել թոշակները, վերացնել աղքատությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել