Զգացե՞լ եք, մեր տղերքի մի տեսակ կա, որ անծանոթ տղու հետ հայացքով առաջին անգամ հանդիպելիս նայում են ինչպես թշնամու: Չի ճանաչում, մի բառ չի փոխանակել, հայացքով ասում ա «Հն, ապե, հարց կա» ու մաքսիմալ ագրեսիվ ու կարևոր դեմք ընդունում: Հետո, երբ նենց ա ստացվում, որ ծանոթացնում են ու պարզվում է, որ ինչ-որ ընդհանուր ընկեր ունեն կամ ծանոթ, միանգամից ժպիտ ա հայտնվում, որը միտված է նախորդ իրավիճակի շտկմանը: Բայց ինչո՞ւ ենք մենք՝ հայերս տենց բաներ անում, ինչո՞ւ ենք մի բուռ ազգով իրար վրա ի սկզբանե նայում ինչպես հակառակորդ, թշնամի: Չէ որ մենք պատմության ընթացքում երբեք մեր մեջ չենք պատերազմել, այդ կողքինի հաշվին ինքնահաստատվելու և նավսյակի պաշտպանվելու ցանկությունը, որտեղից այդ գորիլաների բնազդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել