1. Պատասխան հարց

Հարցին նմանատիպ կամ այլ ոլորտի հարցով պատասխանեք, թեկուզ ձեզ վատ դաստիարակված համարեն: Աստղերն ու քաղաքական գործիչներն այս կերպ են պատասխանում անցանկալի հարցերին:

2. Անպատասխան հարց

Դուք կարող եք հարցն անպատասխան թողնել, եթե հարցը ոչ պատշաճ է ձևակերպված: Տպավորություն ստեղծեք, թե չեք լսել կամ չեք հասկացել՝ ինչի մասին է խոսքը: Հարցը հումորով համեմեք:

3. «Ջուր ծեծեք»

Ինչպես ընդունված է ասել՝ «ջուր ծեծեք», եթե օժտված եք պերճախոսության հմտություններով: Որքան շատ ձեզ չպարտադրող բառեր ասվեն, այնքան լավ: Ուղիղ հարցին այնպես պատասխանեք, որպեսզի շփոթեցնեք խոսակցին:

4. Պարզաբանող հարց

Որքան հնարավոր է՝ շատ պարզաբանող հարցեր տվեք: Եվ դա դեմքի անկեղծ արտահայտությամբ արեք, որպեսզի դիմացինը վստահ լինի ձեր անկեղծ հետաքրքրվածության մեջ:

5. Հարցի պատճառը

Կարողացեք հասկանալ զրուցակցի՝ նման հարց տալու պատճառը. դա կարող է ազնիվ կամ նսեմ լինել: Այդ կերպ դուք ձեր ուշադրությունը լիովին հակառակորդի վրա կսևեռեք:

6. Շողոքորթե´ք զրուցակցին

Շողոքորթե´ք զրուցակցին, եթե չեք ցանկանում պատասխանել ուղիղ հարցին կամ պատասխան չունեք: Շողոքորթելը ցանկացած դուռ բացելու արվեստն է:

7. Գովասանք

Գովաբանե´ք զրուցակցին հնարամտության և խելքի համար և հմտորեն փոխեք խոսակցության ուղղությունը:

8. Քննարկում

Հարցը վերածեք բանավեճի՝ դրա մեջ ներառելով նաև մյուսներին: Առաջարկեք քննարկել այդ հարցի ձևակերպումը, վերաձևակերպեք այն, խոսակցությունը սահուն կերպով հարցաքննությունից բանավեճի վերածեք:

9. Անտեսվածություն

Անտեսե´ք անհարմար հարցը կամ հետևյալ կերպ պատասխանեք` «Ես չգիտեմ, ես չեմ մտածել այդ ուղղությամբ»: Ցույց տվեք զրուցակցին, որ դա ձեզ հետաքրքիր չէ:

Սովորեք ուղիղ պատասխաններից խուսափելու հնարքները, որպեսզի կարողանաք հակառակորդից առնվազն՝ մեկ քայլ առաջ լինել և հարցին պատասխանելով՝ գրեթե ոչինչ չասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել