Կարծում ես այսպես:
Ռուս-ուկրաինական ճգնաժամում Բոսֆոր-Դարդանել նեղուցները արևմտյան նավատորմի փակելու ճանապարհն են:
Ռուսական հնարավոր բացահայտ ներքաշման դեպքում խիստ կարևոր է այդ նեղուցների փակումը:
Իհարկե, թուրքերը նեղուցները փակելու համար գին են պահանջելու, և այդ գինը, իհարկե, հայերի արյունն է:

Չեմ կարծում, որ ռուսները համարձակվեն ներխուժել ՈՒկրաինա. երկարատև հյուծիչ քաոսը և տնտեսական խնդիրները ՈՒկրաինայում, նոր իշխանություններից հիասթափությունը և դաժան անգազ ձմեռը ավելի լավ գործիքներ են, քան տանկերը: 
Այսինքն, շատ բարձր մակարդակով բլեֆ է, քանի որ Կովկասը հանձնելով ռուսական սահմանը, կանգ կառնի միայն նույն ռուս-ուկրաինական սահմանի մոտակայքում՝ Ռոստովում:
Սակայն, և որպես մեսիջ Արևմուտքին, թե բա արդեն նման տարբերակներ ենք քննարկում, և թե որպես անսպասելի զարգացումների ապահովագրում՝ ռուս-թուրքական մայիսի 27-ի բանակցությունները այդ տրամաբանության մեջ են:

Մեր տրամաբանությունն էլ հետևյալը պիտի լինի. ինչպես Թուրքիան 2003թ. փակեց ԱՄՆ-ի ճանապարհը դեպի Իրաք, այնպես էլ հիմա է փակելու նեղուցները դեպի Ղրիմ և Ուկրաինա:
Եվ այդ փակումը կանխելու միջոցը ռուսական զիջումները թուրքերին անհնար դարձնելն է, հիմա աջակցությունը Հայաստանին:
Կարևոր չի, որ ռուսները հայտարարում են, թե պատրաստ են բանակցությունների Ուկրաինայի հետ, կարևորը Թուրքիայի կողմից նեղուցները բացելու և Արևմուտքին ուկրաինական ճգնաժամում աջակցելու պատրաստակամության բացակայությունն է, որը կզսպի կողմերին և կնպաստի բանակցություններին:
Այս տրամաբանության մեջ կարելի է աշխատել այսօր Աստանայում:
Ոչ մի անձնական բան, ուղղակի բիզնես. նեղուցների բացում՝ հայկական կողմին աջակցության դիմաց, ինչպես ասում է մեր բարեկամ Վոլինկինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել