Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների կապակցությամբ: Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի գրավումը և Արցախի բանակի կազմավորումը մեր ազգի պատմության փառահեղ էջերից են, և ոսկե տառերով են գրված դրանցում հերոսի մահով հավերժացած բոլոր հայ զինվորների անունները:
Մեր հերթին մենք պետք է կրողը լինենք այդ հաղթանակների անկոտրում ոգու: Հայի պայքարը ամեն օր է: Իրական հաղթանակը գալիս է միայն, երբ հաղթահարում ես հակառակորդիդ դիմադրելու կամքը, իսկ գլխավոր հաղթանակը յուրաքանչյուր մարդու համար՝ իր և իր լավագույն տեսակի միջև ամենօրյա պայքարն է, որում և բոլորիդ մաղթում եմ բազմաթիվ հաղթանակներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել