ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով Վաշինգտոնում, կոչ է արել Եվրոպայի երկրներին նվազեցնել Ռուսաստանից գազի օգտագործումը, գրում է Взгляд-ը: «Մենք կարող ենք ապահովել մեծ էներգետիկ անվտանգություն, եթե օգնենք դիվերսիֆիկացնել էներգառեսուրսները, որոնք հասանելի են եվրոպական շուկաներին»,- ասել է Քերին: «Մենք միասին պետք է ավելին անենք, որպեսզի հասնենք նրան, որ եվրոպական երկրները կախված չլինեն Ռուսաստանից»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը: Հիշեցնենք, որ երկուշաբթի ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել յոթ ռուսաստանցու և 17 ռուսական ընկերության նկատմամբ, իսկ երեքշաբթի Եվրամիությունը պատժամիջոցների ցանկում ավելացրել է ևս 15 հոգու ազգանուն: Կանադան ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկը՝ ընդգրկելով ինը պաշտոնյաների և երկու ընկերություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել