Հիդրոմետը զգուշացնում է` սպասվում է սակավաջուր տարիHaynews.am-ը գրում է.
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված գետերի գարնանային վարարումների, ջրամբարների ջրալցվածության և Սևանա լճի մակարդակի վերաբերյալ ճշգրտված կանխատեսումներին:
Բանախոսներն էին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը և նույն ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ներկայացրեցին 2014 թ. գետերի գարնանային վարարումների և մայիս ամսին սպասվող եղանակի կանխատեսումների արդյունքները:

Բացման խոսքում ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը նշեց, որ այս տարի մեզ սպասում է ջրի պակասի սպառնալիք:

- Ներկայիս հիդրոօդերևութաբանական պայմանները ստիպում են ավելի լուրջ մոտենալ ջրօգտագործման հարցերին,- ասաց Լ. Ազիզյանը,- տեղումները նորմայից քիչ են գրանցվել, օդի ջերմաստիճանը` բարձր, իսկ ձյան ծածկույթի բարձրությունը զգալի քիչ է նորմայից: Գետերի ելքերը նույնպես նորմայից ցածր են, և սա նշանակում է, որ մենք պետք է ոռոգման համար նախատեսված ջուրը հնարավորինս խնամքով օգտագործենք, որովհետև տարին սակավաջուր է լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել