Վայ ժող, այ ժող, բա իմացաք ինչ եղավ. չեք իմացել, բա պիտի իմանայիք, թե չէ նստել եք Շանթահար Հեղինե եք քննարկում, կամ <<ընդդիմադիր>> ՕԵ կուսակցություն: Դե ուրեմն բռնվեք: Էդ դեռ ոչինչ, որ մեր Օպերայի շենքում կարող է <<ճզտացած>> դուրսպրծուկ դիզայները <<քրտնաջան աշխատի>> ու իր ստեղծագործական նեղժակատ մտի թռիչքի արդյունք քուրջուփալասի ցուցադրությունը կազմակերպի: Ավելի բեթար բաներ էլ են լինում: Պարզվում է, որ «X ֆակտոր» նախագծի հաջորդ եթերաշրջանում որպես ուսուցիչ հանդես է գալու երգչիստուհի էմմին, հա հա էն նույն Էմմին, որի միակ հաղթանակը իրա մամային Հանրայինում հեռուստախոհանոցային մենամարտում հաղթնելն էր, իսկ ձեռքբերումը Բիբերի երգի հետ <<անմեղ>>, <<բոլորովին անմեղ>> համընկնումը, դեռ մի բան էլ խեղճ Բիբերը <<պարտք մնաց>> ու պարզվեց, որ Բիբերն է <<գողացել>> Ծիածանը մեծանուն Էմմիի: Ի դեպ, Էմմիի համար այս օրերը անձնական կարևորություն ունեին ու հագեցած էին այնքանով, որ նշեց նախ իր երեսնամյակը ապա նաև իր համագործակցուհու` <<ջանասեր>> Աղավի Մանուկյանի տարեդարձը: Բա: Այքանից հետո չզարմանաք, որ Նունեն թուրքերի առաջ տասներեք հազար դոլարով բացած իր սրտով դառնա Մշակույթի նախարար, Նանան էլ ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել