Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպHaynews.am-ը գրում է.
Հանրապետության տարածքում ապրիլի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 13-ին շրջանների զգալի մասում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 12-ին սպասվում առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-16-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել