Հարց․ ե՞րբ որոշվեց սարի լանջին (Դեմիրճյան փողոցի վրա՝ խորհրդարանի հետեւը) էս եքա շենքը կառուցել, որեւէ մեկը ուսումնասիրե՞ց, արդյոք, թե ինչպես է փոխվում Թումանյան փողոցի հեռանկարը, որը առաջ վերջանում էր Թումանյանի թանգարանով՝ կանաչ լանջի ֆոնին:

Ես հիմա բացարձակապես չեմ ուզում գնահատական տալ՝ արդյոք լա՞վ ա, որ լանջը փակվում ա պատի պես շենքով, այն էլ շեղված ու կիսատ, միգուցե դա լավ ա ու ճիշտ լուծում ա։ 

Ուրիշ բան եմ ուզում, որ մեզ ցույց տան նախագիծ, որտեղ էս հարցը ուսումնասիրվել ա․ գծագրեր, պատկերներ, հեռանկարներ։

Խոսք եմ տալիս, որ եթե ցույց տան ու ասեն․ «Ի՞նչ ես ասում, իհարկե հաշվի ենք առել, տես, մենք այս հարցի մասին մտածել ենք, ու սա ճիշտ է», ես էլ կասեմ, լավ, համոզեցիք, ընդունում եմ, շատ լավ ա ստացվել։

Ու մենակ սա չի, լիքը նման դեպքեր (ժամանակ լինի՝ կնկարեմ, ցույց կտամ):

2014-04-05 08.43.33

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել