Մինչև ապրիլի 24-ը ձյան տեսքով տեղումների հավանականությունը կպահպանվիHaynews.am-ը գրում է.
Ամբողջ ապրիլ ամիսը Արարատյան դաշտի համար շարունակում է ռիսկային մնալ և ցրտահարությունները չեն բացառվում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Մինչև ապրիլի 28-ը պահպանվում է բացասական ջերմաստիճանի հավանականությունը: Վերջին տարիներին Հայաստանում ապրիլին ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 2004-ի ապրիլի 5-ին, գրանցվել է -10 աստիճան: Իսկ ձյանը տեսքով տեղումների վտանգը դեռ կպահպանվի մինչև ապրիլի 24-ը»,- ասաց Զարուհի Պետրոսյանը:

Զարուհի Պետրոսյանի խոսքով` Արարատյան դաշտի համար ռիսկային կմնա նաև մայիսը. «Լեռնային շրջանների համար ռիսկային կլինի անգամ հունիս ամիսը: Իսկ ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին եւ 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, որոշ հատվածներում նաւև բուք եւ ցածր տեսանելիություն: Երեւանում այդ օրերի երկրորդ կեսին եւ գիշերը հնարավոր է անձրեւ, իսկ ապրիլի 5-ին, 7-ին կլինի առանց տեղումների եղանակ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել