1889 թվականի Մուսա բեկը մի շարք սանձարձակ արարքներ է իրեն թույլ տալիս Մշո դաշտի գյուղերի հայ բնակչության հանդեպ: Նրա գազանությունների կապակցությամբ հայերի զանգվածային բողոքների կազմակերպիչը Մշո վարժարանի ուսուցիչ, Խրիմյան Հայրիկի աշակերտ, վարդենիսցի Մարգար վարժապետն էր: Գործնականում Մարգար վարժապետը Տարոնում ազատագրական գաղափարներ քարոզող առաջին գործիչն էր: Նա էր նաեւ առաջին զինված ջոկատի կազմակերպիչը: Երբ Գյուլիզարին փախցնելուց հետո Մեսա բեկը որոշեց հարձակվել եւ ավերել նաեւ Վարդենիս գյուղը, ավազակի դեմ դուրս եկավ Մարգարի զինված խումբը: Մուսա բեկը մի քանի զոհ տալով փախավ: Թուրքական իշխանությունը ոստիկանություն ուղարկեց Վարդենիս: Նրանք վարդենիսցիներից պահանջեցին հանձնել իրենց մոտ եղած զենքերն ու քուրդ աշիչեթության հետ կռվի մեղավորներին: Սակայն Մարգար վարժապետին իր խմբի հետ հաջողվեց ձերբակալությունից խույս տալ: Մարգարին ձերբակալության պատրվակով ոստիկանությունը խուզարկում, թալանում էր հայ գյուղացիներին: Մուշեղաշեն գյուղում, այդպիսի մի խուզարկության ընթացքում, ոստիկանության դեմ են դուրս գալիս վարդենիսցի Հասրաթը իր երկու եղբայրներով: Ոստիկանության եւ նրանց միացած քրդերի հետ կռիվը տեւում է մինչեւ ուշ երեկո: Երեք եղբայրները, հինգ հոգու սպանելով, գիշերով անհետանում են:1890թ. Մարգար վարժապետը մեկնում է Կովկաս: 1891է. նա մի զինատար խմբի հետ վերադառնում է Մուշ: Նույն տարվա աշնանը նա նորից Կովկասում էր եւ պատրաստվում էր Մուշ վերադառնալ Արաբոյի խմբի հետ: Նրան հաջողվում է վերադառնալ եւ Մուշում եւ Խնուսում բացատրական աշխատանքներ տանել: Ձմռանը Այվզուտ գյուղում մի մատնիչ նրան ձերբակալել է տալիս: Բանտում նրան մի ամբողջ տարի խոշտանգում են: Բայց Մարգարը Աննկուն էր եւ նրանից ոչինչ իմանալ չի հաջողվում: Նրան կախում են Բաղեշի քաղաքային հրապարակում: Ականատեսներից մեկը գրում է. «Երբ Մարգարին հրավիրում են կախաղանի մոտ, երեսնամյա երիտասարդը պարզ, անխռով դիմում է դեպի մահ եւ կանգնած աթոռի վրա, կախաղանի տակ, դիմում է խուռն բազմությանը. «Հայե՛ր, մի վհատվեք, քաջ իմացեք, որ այսուհետեւ կհասնենք մեր նպատակին: Թեեւ ես մեռնում եմ, բայց դուք պիտի ապրեք: Միայն այն երջանիկ ժամանակ ինձ չմոռանաք»:Այսպես ասպետական կեցվածքով նահատակվեցած քաջաի հայորդին, ով մինչեւ իսկ իր վերջին շունչը փորձեց ծառայել իր ազգին եւ հայրենիքի սուրբ ազատության գործին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել