Սուրենյանցը հայտարարեց, որ 5000 դոլարով ծախվել է Լֆիկին, իսկ ո՞վ է հատուցելու խաբված միրգ ծախողներին, ում վրա Սուրենյանցը Փակ շուկայի առաջ գոռում էր:
Ես լավ էլ գիտեի, որ պարտքերի պատճառով ամեն օր ծեծ ուտող, ամեն գիշեր ռեստորաններում հարբող, ապա ոստիկանությունում ու դատարաններում հայտնվող քաղաքագետ Սուրենյանցը ծախվել է լիֆչիկ Սամոյին: Ընկերներին՝ մասնավորապես Վազգենի եղբայր Արամ Սարգսյանին դավաճանելուց հետո, այս սուտի քաղաքագետին այլևս գոյատևելու այլ տարբերակ չէր մնում, քան ինքնամոռաց տրվել առաջին իսկ պատահած բիզնեսատիրոջը: Դե բախտը բերեց, ու այդ բիզնեսատերը Լֆիկը դուրս եկավ: Իսկ հետո բախտը չբերեց, որովհետև Լֆոն հայտնիիիիիի քցող է ու կոպեկի մեռած: 
Հիշում եմ, թե ինչպես էր Սուրենյանցը պաշտպանում Փակ շուկան, ելել էր մրգեր ու բանջարեղեն վաճառող խեղճ կանանց դեմ ու գոռգոռում էր վրաները, որ չեն հասկանում, որ Լֆոն լավն է, բարերար է ու հետո իրենց շուկայում տեղ է տալու: Ասում էր, որ ինքը Լֆոյի ընկերն է, ու դոշ տված պաշտպանում էր սրան: Ապա Լֆոն այդ կանանց խաբեց: Իսկ փող կերած Սուրենյանցը բան չունեցավ ասելու:
Հիմա Լֆոն էս խելոքին էլ է քցել, ու սա եկել մեղայականն է ներկայացնում: Սուրենյանցն էսօր Ֆեյսբուքում հայտարարեց, որ 5000 դոլարով ծախվել է Լֆոյին, ու զղջում է: Իսկ եթե քեզ չքցեր, կզղջայի՞ր, Սուրենյանց: Չեմ կարծում: Փոխարենը կարծում եմ, որ հասկանում ես, որ հենց նոր մեռան քաղաքագետի վերջին բջիջները քո մեջ: Հիմա դու պարզապես ծախված կաշի ես, որին շպրտել են օգտագործելուց հետո: Հուսով եմ՝ գոնե որոշ ժամանակով, ասենք, մի 50 տարով մեզ կազատես քո զզվելի հրապարակային գործունեությունից: Սսկվի՛ր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել