Վերջապես հասարակությունը ծնեց այն առաջնորդին, ով կարողացավ քայլ առաջ անել ու համախմբել ընդդիմադիր դաշտը։ Ողջունելի են ընդդիմության սերիալային հանդիպումները կոնյակի գործարանում։

Ողջունելի են ընդդիմության «կոնսոլիդացման» փորձերը։ Առավել ևս այն, որ որոշ առաջնորդներ սկսել են հասկանալ ու արտաբերել (թեև շատ դժվարությամբ) «կոնսոլիդացիա» բառը։ Այսպես որ շարունակվի, նրանց բառապաշարը կհամալրվի բազմաթիվ տերմիններով՝ «հաշտություն», «կոնսենսուս», «կորդինացիա», «պլյուրալիզմ» և այլն։
Համոզված ենք, որ գործը կհամապատասխանի այդ տերմինների բովանդակությանը։

Մենք գիտենք, որ այս համախմբման արդյունքում սովորողը կսովորի, աշխատողը կաշխատի, թոշակառուն թոշակ կստանա, վարորդը մեքենա կվարի, ատամնաբույժը ատամ կքաշի, իսկ Երկիր մոլորակն էլ դժվար թե շեղվի իր առանցքից։

Ամեն դեպքում, ընդդիմադիր դաշտում առաջընթացն ակնհայտ է, գուցե ձևավորվի այն ընդդիմությունը, որ կկարողանա ստիպել իշխանություններին էլ ավելի արդյունավետ աշխատել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել