Ոնց որ մեր ժամանակների մասին գրված լինի։ Գարեգին Նժդեհն որոշ թերթերի մասին.

«Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ` առանց խայթուելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն եւ ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօսութիւնը: Երբ պակասում են լուրջ ապացոյցներ, սրանք «մաքրասիրաբար» դիմում են իրենց այլանդակ փաստաբերութեան, լցնելով իրենց էջերը ոճական նման մարգարիտներով եւ «սրիկայ», «առաւ-փախաւ», «քառանկիւն գլուխ», «բարոյական ոչնչութիւն», «խայտառակութեան դրօշ», եւլն.: Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզուելի է իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական էթիկան: Սրանց համար չէ գրի եւ գրչի մաքրութիւնը: Չգիտեմ, այդ թերթերի խմբագիրները գիտե՞ն, թէ խօսքը եւ դա մարդուս բարոյական շունչն է, թէ ինչ որ մտքերն` այն էլ խօսքերը, եւ որ խօսքը մատնում է մեր ներքին մարդը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել