Բանակում նվազել են թոքաբորբի դեպքերը. Խորհրդակցություն Սեյրան Օհանյանի մոտHaynews.am-ը գրում է.
Մարտական պատրաստականության պլանավորված, հանկարծակի եւ տեսչական ստուգումները ցույց են տվել, որ բանակում նվազել են թոքաբորբի դեպքերը:
Այս մասին այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մոտ խորհրդակցության ժամանակ ասաց սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորեց նմանաբնույթ հաշվետվությունները, քանի որ միայն անցած ուղու վերանայման եւ աշխատանքների համակողմանի վերլուծության դեպքում կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուղենշել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը: Անցած ուսումնական տարվա ընթացքում մարտական պատրաստականության պլանավորված, հանկարծակի եւ տեսչական ստուգումներն ու անցկացված զորավարժությունները ցույց են տվել, որ զինված ուժերի զորամասերը` առկա սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ունակ են կատարելու առաջադրված խնդիրները: Զեկույցում նշվեց նաեւ, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը ձեռքբերման եւ վերանորոգման եղանակներով համալրվել են սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով, ինչը նպատակաուղղված է եղել մարտունակության, կրակային հզորության, անձնակազմի պաշտպանվածության բարձրացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել