Գարունը նորաձևության բլոգերների  համար նոր հնարավորությունների ժամանակաշրջան է: Քանի որ նրանք սիրում են և չեն վախենում փոփոխություններից և նորարարություններից: Աշխարհի բոլոր նորաձև աղջիկները (բլոգերները) արդեն հասցրել են ներկայացնել իրենց գարնանային կերպարները և շնորհավորել իրենց ընթերցողներին գարնան առաջին օրվա կապակցությամբ: Հայ նորաձևության բլոգերները ևս ուրախացրել են մեզ իրենց նոր կերպարներով:
Mashroom-ի հեղինակ Մարիաննա Քաբաբյանը ներկայացրել է գարնանային 2 կերպար: Մարիաննան նախապատվությունը տվել է վառ գույներին, ինչը գարնան համար իհարկե ճիշտ է: Մարիաննան ունի հայուհիների մեծ մասին բնորոշ  մարմնի կառուցվածք և փորձել է թաքցնել թերությունները, ինչը կարծում ենք ստացվել է: Հատուկ ուշադրության են արժանի կոշիկները: Եվ առաջին կերպարի`սուր ծայրով, վառ կշիկները, և երկրորդ կերպարի սև լաքապատ կոշիկներն այս սեզոն թրենդային են:

IMG_8742

Shaga Blog-ի հեղինակ Գայանե Շահինյանը ևս ներկայացրել է 2 գարնանային կերպար: Առաջին կերպարը, չնայած սև և սպիտակ գույներին, վառ ու գարնանային է ստացվել, իհարկե մեծ դեր է խաղում նաև Գայանեի անհատական վերաբերմունքն ու պոզիտիվը: Առաջին կերպարում աչքի են ընկնում սեզոնի թրենդ բոտֆորներն ու գլխարկը: Երկրորդ կերպարը միանգամայն տարբեր է: Այստեղ տեսնում ենք, թե ինչպես է հագուստը կերպարանփոխում մարդուն: Այստեղ մանկական անմիջականությանը փոխարինելու է գալիս ինքնավստահությունն ու հասունությունը: Երկու կերպարն էլ, կարծում ենք՝ ստացված է:

4
новый коллаж (2)
новый коллаж (1)
DSC_0615
DSC_0628

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել