Ոնց որ քաղաքական ապոթեոզը Ուկրիանում իր տեղը զիջում է սպասվող դեֆոլտի տագնապներին... Այսքանով հանդերձ, կարծում եմ՝ Ուկրաինան չի մասնատվի, ու դրա համար առնվազն երկու պատճառ կա: Նախ, ինչքան էլ Սևաստոպոլի ատամանները ասեն, որ չեն ճանաչում ու չեն ենթարկվում նորաթուխ Կիևվին, եվրոպամետ հեղափոխականներին թույլ չեն տա «հարավը» ենթարկեցնելու բռնի գործողությունների դիմելու փորձ կատարել: Երկրորդը՝ օսական սցենարի կրկնությունը այստեղ անհավանական է, քանի որ ոչ Ուկրաինան է Ռուսաստանի համար Վրաստան, ոչ էլ ուկրաինացիներն են՝ վրացիներ: Նրանք ռուսների էթնիկ մերձավորներն են, ու ուժի կիրառումը պայթյուն կառաջացնի հենց Ռուսաստանի ներսում: Բացի դա, Ռուսաստանի քաղաքական իսթեբլիշմենթը բոլորին էլ լավ է ճանաչում, ու գիտի, թե իշխանությունը կարճ ժամանակում ինչ է անում շատ ազնիվ ու գաղափարական «հեղափոխականների» հետ: (Зло-это добро пришедшее к власти!): Չէ որ դրանք նույն «պոստսովետիկուս»-ներն են՝ արևելքի, թե արևմուտքի, կարևոր չէ: Կսպասեն, կրքերը կհանդարտվեն, ժողովուրդը ուշքի կգա, ու կրկին բանակցություններ, կրկին առևտուր... մի խոսքով, ասել ռուսի՝ куда они денутся))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել